Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառմամբ անդրադարձել է սահմանին տիրող վիճակին։ Դերասանուհին Instagram-յան էջում գրել է.

«Աշխարհին հասկանալի լեզուն միայն ուժի լեզուն է: Ունե՞ս ուժ ու հստակ ռազմավարություն` կենցաղից մինչեւ ռազմաճակատ, կունենաս եւ կպահես Հայրենիքդ: Մենք պարտվում ենք միայն ոգով տկարանալով:

և վերջում.. Հայը երբեք չի եղել ագրեսոր, չի սկսել մարտական գործողություն ու չի ցանկացել վնասել ուրիշին: Երեկվանից սկսված դեպքերը նորից դրա վառ ապացույցն են: Բայց, երբ բռնությամբ խուժում են իր ՏՈՒՆ` միակ ճանապարհը Պայքարն է` իր ինքնապաշտպանությամբ ու իր Երկրի ազատգրմամբ:

Աստված պահի ու պահպանի Հայոց աշխարհի սահմանների անառիկության երաշխավոր` Հայկական բանակի յուրաքանչյուր նվիրյալի` զինվորից մինչև սպայական կազմ:
Աստված մեզ զորավիգ թող լինի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել