#Հայաստանի հետ սահմանին #Ադրբեջանի վերջին սադրանքները և դրանց առնչությամբ #Թուրքիայի պաշտոնական արձագանքները (որոնք պատրաստի գրված տեքստերի տպավորություն են ստեղծում) միանշանակորեն վկայում են Բաքու-Անկարա փոխհամաձայնեցված գործելաոճի մասին։

Անշուշտ, որևէ հարթությունում դրանք կարելի է ընդհանրացնել Թուրքիայի կողմից մի շարք արաբական երկրներում (#Լիբիա, #Սիրիա, #Իրաք) իրականացվող բացահայտ, որոշներում (#Լիբանան, #Պաղեստին)՝ ստվերային քաղաքականության և ագրեսիվ գործողությունների շարքում՝ միտված սեփական դիրքերի ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը։ Ի դեպ, դրանք իրենց ձևով և բովանդակությամբ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների բազմաշերտ խախտումներ են։

#COVID-19-ի համավարակը և դրանով պայմանավորված միջազգային նոր օրակարգը նախ՝ Անկարան, ապա նաև ավագ եղբոր օրինակով Բաքուն օգտագործում են այլ հարթություններում սեփական նեղ շահերի համատեքստում։

Անշուշտ, ինչպես արցախյան հիմնախնդրի, այնպես էլ հենց Հայաստանի դեմ հակամարտության տիրույթներում կանխատեսելի էին նման զարգացումները, կանխատեսելի է նաև դրանց շարունակականության հնարավորությունը։ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԻՆ պատասխանելու, նրանց սադրիչ ծրագրերը խափանելու համար պետք է օգտագործել բոլոր հնարավոր հարթակները, կիրառել բոլոր միջոցները և, որ ամենակարևորն է, ՆԱԽԱՀԱՐՁԱԿ ԳՈՐԾԵԼԱՈՃԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել