Այս օրերին Հունաստանում, Սերբիայում քաղաքացիներն ընդվզում են այն բանի դեմ, որ իշխանությունները համավարակի առիթն օգտագործում են՝ մարդկանց սահմանադրական իրավունքները սահմանափակելու նպատակով։ Վաղ թե ուշ դժգոհության ալիքը դրսևորվելու է նաև Հայաստանում, մանավանդ, որ երկուշաբթի ևս մեկ անգամ երկարաձգվելու է արտակարգ դրությունը։ Հայաստանում գործում է առնվազն երկու "սովորական" օրենք, որոնցում փոփոխությունները թույլ կտային արդյունավետ պայքար ծավալել համավարակի դեմ, իսկ քաղաքացիներին պետք է վերադարձնել իրենց սահմանադրական իրավունքները։ Կորոնավիրուսի դեմ պետք է պայքարել, սակայն չի կարելի թույլ տալ, որ դրա անվան տակ ոտնահարվեն մարդկանց քաղաքական, քաղաքացիական իրավունքները, մանավանդ, որ Նիկոլ Փաշինյանի թիմն անզուսպ առաջ է տանում իր քաղաքական օրակարգը՝ ամենևին էլ չապրելով "արտակարգ" ռեժիմում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել