News.am-ը գրում է․

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կարմիր զգեստ է ընտրում, որն ընդգծում է կազմվածքը։ Հասմիկը պարզ սանրվածքով է ու արձակել է մազերը։ Նա նախապատվություն է տվել բնական շպարին, իսկ կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Մի կտոր ժպիտ՝ ամբողջ օրվա լավ տրամադրության համար»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին դեղին գույնի կոմբինեզոն էր կրում։ Հասմիկը հետաքրքիր սանրվածքով էր ու նախապատվություն էր տվել բնական շպարին։ Կերպարն ամբողջացրել էր ոճային աքսեսուարը՝ ժամացույցը։ «Արեւ եմ մաղթում ձեզ… Սիրտն ու հոգին ջերմացնող Արեւ»,- հրապարակումը մակագրել էր նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել