Համոզված եմ. եթե ժամանակին ժողովուրդը հրաժարվեր ձիու կեցվածքով կանգնել երթուղայինի մեջ, ու սկզբունքայնորեն չնստեր ազատ նստատեղեր ունեցող միկրոավտոբուսներ, կամ կանգնածի իր վճարը գնահատեր 50 դրամ, ապա այսօր մենք մառշռուտկա բառը արդեն վաղուց մոռացած կլինեինք, կունենայինք միայն ավտոբուսներ: Նույնը վերաբերում է ցանկացած գործառույթի: Երբ պահանջում ես հարգել օրինական իրավուքներդ, դրանք քեզ որպես կանոն տրվում են: Ինչ եմ ուզում ասել. Ոչ մի քայլ հետ, ու միայն առաջ: Ու ամոթ է նրանց, ով «ամոթի» պատճառաբանությամբ գնում են իրենց իսկ իրավունքների, հայրենակիցների դեմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել