Երեկ առանց դիմակի, անձնագրի, կառնիզի ու լյուստրայի, իջա բակ՝ մեքենայից զինգրքույկս վերցնելու:
Ճանապարհին ոստիկան չպատահեց, բայց, միևնույնն է, ի շահ արդարության, օրենքի առաջ հավասարության և պատասխանատվության անխուսափելիության սկզբունքների իրացման, այսօր որոշել եմ գնալ ոստիկանություն և տուգանվել...

Ամոթից քունս չի տանում։
Բա բյուջեն պտի լցվի՞, թե՞ չէ։
Համ էլ հո Դանիել Իոաննիսյանից հետ չե՞մ մնալու:
Ձեռի հետ էլ մի հատ հայտարարություն կարող ա տամ, որ լիֆտում մեկին մի հատ պիտանի չափալախ եմ նվիրել, կարող ա կպնի, էդ առիթով էլ տուգանեն:
Մեկ ա, ներդրողներ երբեք չեն գալու:
Ո՞վ հավես ունի՝ գա, ծեփռտվի պատերին։
Մենք պտի տուգանվենք, որ բյուջեն լցնենք։
Ընենց որ, դըմփ-դըմփ-հու...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել