Հետաքրքիր է՝ ինչո՞ւ Ամերիկայի հայերը չեն բողոքում ԱՄՆ-ից, հետաքրքիր է՝ այնտեղ հիմա լուրջ դժգոհություններ կա՞ն, ոստիկան են ծեծում, ոստիկաններն են ծեծում, ինչո՞ւ են Լոսից կամ Գլենդելից «մասնակցում» Հայաստանի, Ռուսաստանի ներքաղաքական կյանքին, լուրջ կարծիքներ հայտնում, բողոքում, հայհոյում, բայց երբեք չեն խոսում ԱՄՆ-ի կյանքի վատ կողմերի մասին: Հետաքրքիր է նաև այն, որ ԱՄՆ-ում հայերը հազվադեպ են հասնում մեծ բարձունքների ու շատ հաճախ մինչև խոր ծերություն կա՛մ թոշակի վրա են նստած, կա՛մ ոչ խորը մասնագիտական գիտելիքներ պահանջող ու ցածր վարձատրվող աշխատանքի: Կարո՞ղ է՝ ամեն ինչի պատճառը սիստեմն է, որը չի թողնում խոսել կամ չի թողնում վեր բարձրանալ ու ներսից ճանաչել արևմտյան համակարգերը՝ դժվար է ասել: Ընդունեք, որ քննադատում են այն, ինչը ճանաչում են, իսկ եթե չես ճանաչում, կա՛մ վախենում ես, կա՛մ ուշադրություն չես դարձնում:

Անձամբ ինձ համար թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Ռուսաստանը նույնն են, գերտերություններ են, որոնց հետ պետք է հարմարվելով ապրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել