Փաշինյանը ասում է՝ ենթադրենք՝ 20 հազար դեպքը եղել է իմ սխալի պատճառով, բա աշխարհի 10 մլն դեպքը ո՞ւմ սխալն է։

Կփորձեմ Փաշինյանին բացատրել իր իսկ լեզվով՝

1. Շատ լավ առաջադիմությունն է, որ սկսել ես խոստովանել, որ վարակվածները քո մեղքով են, բայց ոչ միայն վարակվածները, այլ նաեւ մահացածներն են քո մեղքով։

2. Նիկոլ Փաշինյան դու խայտառակ կերպով պարտվել ես՝ կորոնավիրուսի դեմ պատերազմող աշխարհի ամենաապիկար հրամանատար լինելով։

3. Թույլ տուր 10 մլն-ի համար պատասխան տա այդ երկրների պատասխանատուները, չէ որ պանդեմիան հայտարարվելուց համաշխարհային առողջապահության կազմակերպությունը պարտավոր էր դեռ արտակարգ դրություններ հայտարարած ժամանակ իրենց բոլոր անդամ երկրներին վիրուսի նկարագրությունը ուղարկել, չկասկածեք որ այդ տեղեկատվությունը ուղարկվել է մեր Առողջապահության նախարարություն, իսկ ինչ են արել բնական է տեղեկատվությունը թաքցրել են հասարակությունից, իսկ դու Նիկոլ Փաշինյան, այնքան մեծ էր քո ագահությունը ՍԴ բռնազավթելու, որ միտինգներ կազմակերպեցիր, վիրուսի վնասակարությունը թաքցնելով աղավաղեցիր ողջ տեղեկատվությունը՝ պինցետով վիրուսը հանելով, օղիով ախտահանելով, վիրուսն ում շունն է Հայաստանում տարածվի։

Այո, դու պատասխան տալու ես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել