Ռուսական Սու-27 կործանիչներն օդ են բարձրացել Սև ծովի չեզոք ջրերի վերևում՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող RC-135 հետախույզ ինքնաթիռը և ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող P-8A Poseidon ինքնաթիռը որսալու համար:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնից: «Հունիսի 29-ին Հարավային ռազմական շրջանի հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կողմից Սև ծովի չեզոք ջրերի վերևում հայտնաբերվել և ուղեկցվել են P-8A Poseidon և RC-135 ամերիկյան ռազմական օդանավերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կենտրոնից տեղեկացրել են, որ թիրախները վերահսկողության տակ առնելու համար օդ են բարձրացվել Սու-27 կործանիչները: ՌԴ Պետական սահմանի խախտում թույլ չի տրվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել