«Գոլոս Արմենիի» կայքը կոտրել, 20 տարվա տվյալների բազան ոչնչացրել են։ Ասում են՝ ստույգ հայտնի չէ՝ հայե՞րն են արել, թե՞ թուրքերը։ Չեմ հավատում առանձնապես, որ թուրքերն են․ դրանք միշտ դրոշներ ու ինչ-որ ցուցադրական բաներ են անում, որ խոսան նրա մասին, որ լռեցրել են անցանկալի լրատվականին։ Իսկ հայերից էսօր մի զանգված կա, որոնց շատ դուր չէին գալիս «Գոլոս»-ի քննադատական նյութերը։ Ինչպես դուր չէին գալիս 90-ականներին ՀՀՇ ղեկավարությանը «Գոլոս»-ի նյութերը, երբ ընդդիմադիր մամուլ գրեթե չկար։ Հայաստանի հնագույն թերթերից մեկն այլևս արխիվ չունի, իսկ կոտրողները, ենթադրում եմ, ուրախ ֆռֆռում են՝ պարծենալով, որ լռեցրել են քննադատներին ավելի ժողովրդավար պետություն ունենալու համար։

Էս երկու հակասող գաղափարների մասին, որոնք հռչակում են իրար զուգահեռ՝ հակասություն չտեսնելով, գրել էի մի քանի օր առաջ (հղումն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել