Լեգենդար ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանը թողարկել է իր 39-րդ ստուդիական ալբոմը: Այն կոչվում է Rough and Rowdy Ways: Այդ մասին նա հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Նոր սկավառակը դարձել է առաջին օրիգինալ ալբոմ 2012թ. Tempest-ի թողարկումից հետո: Դրանից հետո Դիլանը թողարկել էր 2015-ին Shadows in the Night-ը, 2016-ին՝  Fallen Angels-ը և 2017-ին՝ Triplicate-ը:

Դրանք բացառապես Սինատրայի, Առլենի, Կոուլմանի և ամերիկյան երաժշտության այլ դասականների քավըրների հավաքածու էին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել