Shantnews.am-ը գրում է․

Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհուրդը կոչ է անում քաղաքացիներին ակտիվորեն օգտագործել կորոնավիրուսին առնչվող հավելվածը:

Համակարգող խորհրդի գնահատմամբ՝ Stop covid հավելվածը կորոնավիրուսի դեմ պայքարի կարևոր բաղադրիչներից մեկն է:

«Այն տեղեկացնում է մարդկանց`արդյո՞ք ունեցել են շփում կորոնավիրուսով վարակված անձանց հետ: Միջգերատեսչական համակարգող խորհուրդը կոչ է անում քաղաքացիներին ակտիվորեն կիրառել stop covid-ը, որպեսզի խուսափեն վարակված անձանց հետ շփումներից և վայրերից, որտեղ բարձր է կորոնավիրուսով վարակվելու ռիսկը»,- ասված է խորհրդի հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել