Եթե չես ուզում, որ քեզ դիմեն «ուրացող», բացատրել է պետք քաղաքական թիմիդ, որ նշված քվեարկությանը մասնակցել չես կարող, քանի որ ունես անձնական դրդապատճառ, Ծառուկյան Գագիկին շատ բանով ես երախտապարտ, շատ բան ես ստացել ժամանակին քո սպորտային կարիերայում, ներառյալ նվեր՝ տուն։

Եթե քաղաքական թիմդ, միևնույն է, ստիպում է, որ մասնակցես, չնայած փայլուն գիտեն, որ ձայների մեծամասնություն ունեն ամեն դեպքում, ուրեմն դա լավ թիմ չէ առնվազն։ Հեռու մնա նրանցից, ում համար քո ազնվությունը բան չարժե։

Եթե, անկախ ամեն ինչից, համաձայնվում ես մասնակցել, բարի եղիր, հետ հանձնիր առնվազն տունդ, որ նվեր էիր ստացել Ծառուկյան Գագիկից, քանի որ համոզված եմ՝ ամեն ստացածը, որ օգնել է քեզ վերելքի ճանապարհին, հետ հանձնելու ունակ չես։

Իսկ եթե բացատրել ես, բայց չի ստացվել, թիմդ ստիպել է, մասնակցել ես, քվեարկել ես էդ մարդու դեմ ու պահում ես այն, ինչով էդ մարդուն ես երախտապարտ, ապա պատրաստ եղիր լսել, որ կողքից քեզ կսկսեն դիմել «ուրացող», քանի որ մարդիկ սոովորությոն ունեն «ուրացող» անվանել նրանց, ովքեր ուտում են, հետո՝ ուրանում։ Հոգու խորքում ուրացող չես, կասկած չունեմ, բայց այն, ինչ անում ես, կոչվում է «ուրանալ»։ Այլք են ուրացող, դու լավն ես, երկրի պատիվն ես բարձր պահել, խոսք չկա, բայց այն, ինչ անում ես, կոչվում է ուրանալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել