2020 թվականը իրոք մտնելու է պատմության մեջ որպես Երկիր մոլորակի ամենաանկանխատեսելի ու զարմանալի տարի: Կորոնավիրուս, նավթի գին, 5G-ի շուրջ մուտիտներ, Ծառուկյանի հայկական Լուբյանկա այցելություն և հիմա, ուշադրություն, թուրք բճի google translate-ի մակարդակով հայերեն լեզվով ուղերձը Արցախի հայությանը:

Ուրեմն էս բիճը ներկայանում է որպես Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ընտրյալ ներկայացուցիչ ու իրեն հավասարեցնում է իր կարգավիճակով, ասենք, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին (որին իրենք, ասենք, համարում են Լեռնային Ղարաբաղի հայ համայնքի ընտրյալ ներկայացուցիչ, այլ ոչ թե ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ):

Եվ այսպես, էս բիճը 8 րոպեանոց տեսաուղերձ է ձայնագրվել, որտեղ հայերենով համոզում է արցախցիներին, թե ինչքան լավ է լինելու իրենց կյանքը, երբ ադրբեջանցիները վերադառնան Արցախ, դե, իսկ Արցախն էլ կդառնա նոր Դուբայ, երբ վերադառնա Ադրբեջանի կազմ: Ուղերձի ընթացքում այս բիճը մելոդրամատիկ շեղումներով պատմում է, թե ինքը ինչքան է կարոտել Շուշին և իր հայ ընկերներին: Սա՝ համառոտ: Իսկ հիմա՝ ըստ էության:

Էս նոր ֆորմատի առաջ քաշելը (ադրբեջանական և հայ համայնքների ընտրյալ ներկայացուցիչներ) թակարդ է, որին հայկական երկու պետությունները պետք է մեկընդմիշտ միասնական մեկ մերժված պատասխան տան ու փակեն էս թեման: Թուրքերի հետ կարող են և պետք է բանակցեն հայկական երկու պետությունների ՕՐԻՆԱԿԱՆ ԸՆՏՐՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, այլ ոչ թե «ընտրյալ ներկայացուցիչները»: Ինչո՞ւ 30 տարի գոյություն չունենալով հանկարծ էդ բիճը էդ եզրույթով «մեյդան» եկավ: Որովհետև բանակցային գործընթացում տեղի են ունենում պրոցեսներ, որոնք պետք է սպանել հենց օրորոցում ու ջնջել այս «ռասկռուտկա» լինող թեզը:

Արցախը անկախ պետություն է, այ տղա, հասկացեք վերջապես: Հայերեն խոսելուց էլ էնքան էիր տանջվում, որ պարզ երևում էր, թե թուրքին ինչ դժվար էր մեր լեզվին համակերպվելը: Թուրքին հավատացողը անհուսալի ռոմանտիկ է և ինքնասպանության հակում ունեցող: Թուրքի հետ ուժի լեզուն է ընդհանուրը, այլ լեզու չկա:

Հ.Գ. Մնում է՝ էս տարի այլմոլորակայիններն էլ իջնեն Արագածի վրա ու վերջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել