Գիտեմ՝ սա ներկայումս քիչ է հետաքրքրում ազգիս, բայց ասեմ, մեկ էլ տեսաք՝ պետք եկավ:

Օրերս մեր բարեկամ Իրանի Արաք քաղաքում տեղի է ունեցել Մերձավոր Արևելքում ամենամեծ դեղագործական հումքի արտադրության ավանի բացումը։

Ի՞նչ կարող է սա նշանակել, և ո՞րն է մեր օգուտը։

Սա նշանակում է՝ բառացիորեն մեր քթի տակ կա մի դեղագործական ավան, որն արտադրում է բազմաթիվ դեղեր և դեղամիջոցներ, որոնց կարիքը ներկայումս, կարծեք թե, ունենք։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանում քիմիական հումքը բավականին էժան է, հետևաբար դեղորայքն էլ էժան կլինի:

Ինչպես գիտենք, Իրանի առողջապահական համակարգը բավականին զարգացած է և նույնիսկ չի զիջում կամ շատ քիչ է զիջում արևմտյան երկրներին։ Նույնիսկ եվրոպական երկրներից Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը և այլ երկրներ Իրանից գնել էին կորոնավիրուս ախտորոշող թեստեր։

Կարծում եմ՝ հաշվի առնելով մեր երկրի համաճարակային վիճակը և վերոգրյալը՝ կարելի է ամեն դեպքում փորձել օգտվել նաև այս մի հնարավորությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել