Ա՛յ խեղկատակ, մինչև տեսանյութերի ֆլեշմոբ ես անում, թշնամի պետությունը Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների տվյալներնա հանրայնացրել:

Սա արդեն խոսում ա, որ մենք ոչ թե խոցելի ենք, այլ պարզապես ոչնչացված: Ո՞նց, մեկը կարա բացատրի, ո՞նց կարա մեր համակարգը այդքան թույլ լինի:

Մի քանի օր առաջ հրապարակվել էին Հայաստանում վիրուսից մահացած անձանց տվյալները, իսկ հիմա...

Ասում եք՝ կորոնավիրուսը պատերազմ ա, ու մեղավորներին պատերազմի օրենքներով պետք ա պատժել: Քաղաքացիների անձնական տվյալների արտահոսքի, ավելի վաղ մահացած անձանց տվյալների արտահոսքի ու վիրուսի դեմ իրական պայքարի փոխարեն ֆլեշմոբով չակերտավոր կռիվ տալու համար քեզ թերևս ամենածանր պատիժն ա հասնում:

Թող էսքանից հետո ոչ մեկ ծպտուն չհանի ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման վերաբերյալ: Պետական համակարգում իսկական բարդակ ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել