41 տարի առաջ տեղի ունեցած և վերջերս մեծ աղմուկ հանած հանցագործության պահով մի քանի պարզագույն սիլոգիզմներ կան:

Պարզագույն սիլլոգիզմ Ա.

1. Սովետական բռնապետական ռեժիմի իրոք մարդատյաց դատաիրավական համակարգը մի քրեական գործով անարդար վճիռ է կայացրել:
2. 1991-ին ՀՀ անկախումից հետո երկրում հաստատվել է մարդակենտրոն, անկաշառ դատաիրավական համակարգ, որը 1995-96-ին վերաքննել է գործը և կասկածի տակ առել սովետական բռնապետական ռեժիմի մարդատյաց դատարանի կայացրած որոշման իրավացիությունը:

Պարզագույն սիլոգիզմ Բ.

1. Խորհրդային Հայաստանի դատարանը բազմակողմանիորեն քննել է բռնաբարությամբ ուղեկցված մի քրեական գործ և կայացրել վճիռ:
2. 1991-ին ՀՀ անկախացումից հետո երկրում և, մասնավորապես, դատաիրավական համակարգում հաստատված գրեթե համատարած կոռուպցիոն բարքերից օգտվելով՝ վերոնշյալ քրեական գործով անցած անձանցից մեկը ունենալով բավականաչափ միջոցներ կարողացել է վերանայել տալ գործը;
3. Ըստ մամուլում շրջանառող լուրերի՝ գործը վերանայող դատավորը հանդիսանում է ներկայումս հետհեղափոխական Հայաստանի ՀՔԾ-ի ղեկավարի հայրը, և հետևաբար, կան հիմնավոր կասկածներ, որ նա փոքրուց սնվել է հարամ հացով՝ այստեղից բխող ծանրագույն հետևանքներով:

Պարզագույն սիլոգիզմ Գ.

1. Հայ հասարակությունը, թերևս, առիթ չունենար ծանոթանալու համարյա կեսդարյա վաղեմության քրեական գործի ինտիմ մանրամասներին, եթե ներկայիս իշխանությունները գոնե հարևան Վրաստանի պես արդյունավետ պայքար տանեին դեռևս չպարզված անձնավորության շուն հանդիսացող վիրուսի դեմ:
2. Եթե երկիրը կառավարվում է ինչ-որ մեկի ինտրիգային հոգեբանությամբ, ապա երկրի տնտեսական ձախողումները անխուսափելի են:
3. Եթե լինում են տնտեսական ձախողումներ, ապա կլինեն նաև առիթից օգտվողներ:
4. Եթե երկիրը տնտեսապես ձախողվում է, ապա կլինեն նաև այդ ձախողումը կանգնեցնելու ազնիվ ճիգեր:
5. Եթե երկիրը տնտեսապես և ոչ միայն ձախողում է, ապա ոչ մի բարդ կամ պարզ սիլոգիզմ էլ չի օգնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել