Հաճախ տրվող հարցը զրույցներում. «Բա քեզ պե՞տք»ա»։

Այո՛, պետք ա:

Ես չեմ ուզում, որ իմ պետությունը կառավարի չարիքով ու մաղձով լցված մի բոսյակ:

Ես չեմ ուզում, որ նախկին իշխանությունների սխալների ֆոնին նորը իրեն զգա երկրի տեր և անի այն, ինչ ուզում է:

Ես չեմ ուզում, որ իմ երկրի քաղաքացուն սպառնան, որ, այ, եթե մեզանից հեռանաս, կգան նրանք: Ի՞նչ է, թե՛ գործող և թե՛ նախկին իշխանությունների կազմում խելացի մարդիկ չկա՞ն: Չկա՞ն արդյոք մարդիկ, ովքեր քաղաքականություն նոր են ոտք դնելու և արդար են ու մաքուր: Նայե՛ք հայելու մեջ ձեզ: Այդ մարդկանցից մեկը կարող եք լինել դուք:

Ես չեմ ուզում, որ իմ երկրի ղեկավարը իր մոտ ընդունի ոստիկանների կյանքեր խլած մարդկանց պարագլուխներին:

Ես չեմ ուզում, որ ինչ-որ բոսյակ մունաթ գա իմ երկրի գնդապետի վրա:

Ես չեմ ուզում, որ սեփական իշխանությունը ամրապնդելու անվան տակ իրականացվող անօրինականությունները արժանանան ծափահարությունների:

Ես չեմ ուզում, որ ստեր տարածեն, բայց չկարողանան դրանք հիմնավորել:

Ես չեմ ուզում, որ հայաթում ստաբիլ ծեծ ուտող լնգուլավազը իր փոքր տարիքում ունեցած անհաջողությունների պատճառով մուռ հանի մարդկանցից:

Ես չեմ ուզում իմ երկիրը բաժանեն սևերի և սպիտակների, որովհետև մենք ունենք մեկ հայրենիք և երկու պետություն:

Ես չեմ ուզում, որ ամեն մեկին կոչեն էսինչի մարդ, ստոր ու թալանչի, կամակատար ու լափամանից օգտվող ու միարժամանակ ՓԱՍՏ չբերեն: Քաղաքական ֆուֆլոն չպետք է երկրում ոչինչ որոշի:

Մտածեք գրածներիս շուրջ, ու մեկիդ մտքով չանցնի ասել, թե էն ժամանակ ինչի չես խոսել: Լավ եմ անում՝ հիմա եմ խոսում, չուզողի աչքն էլ հանում եմ: Սուրբ չխաղաք իմ մոտ: Ոմանք, ովքեր նախկինում գալիս էին գործ ունենալու, վարձավճար քերելու, մի պաշտոնյայի մոտ տրճիկ տալու համար, իսկ այսօր փորձում են կա՛մ սուրբ ձևանալ, կա՛մ թունդ նիկոլական, կա՛մ չակերտավոր նեյտրալ... Բոլորիդ ապրածը լավ գիտեմ, ով ով է:

Ու հա, ես շատ-շատերից ավելի մաքուր եմ, որովհետև միշտ իմ ընտրությունը կատարել եմ անվճար, առանց սպասելիքի, հը՞ն, դժվար ա, չէ՞, ոմանց համար պատկերացնել, բայց դե ինչ արած, ես էլ տենց մարդ եմ, ու իմ պես շատերը կան, շատերը բայց ոչ շատերը: Երբ գրածիս իմաստը հասկանաք, մի պահ բացեք 2017 ու 2018 թվականների ընտրությունների արդյունքները: Ի դեպ, 2017 թվականինը կեղծված չի եղել, մարդիկ հոժար գնացել, ընտրել են: Հիմա կասեք, թե վախով, փողով, ծանոթով, էս-էն:

Մի բան ձեզ ասեմ․ սրանից մի 8-9 տարի առաջ ես արդեն աշխատում էի ընկերոջս հետ: Էդ ժամանակ շատ բարդ էր, փորձում էի տանը ցույց տայի, որ արդեն տղամարդ եմ: Շատ լավ հիշում եմ, դամաֆոնների պայմանագրեր էինք փորձում կնքել․․․ Կենտրոնի բակերից մեկում ընկերոջս հետ մի հատիկ քեմլով ու լոմկա դեմքով, որովհետև պայմանագիր կնքելու համար բնակիչների առնվազն կեսը պետք ա համաձայնվեր, բայց մեկը դեմ եղավ, ու ողջ օրվա չարչարանքը ջուրը գնաց, նստած ծխում էին: Ես էդ օրը փող չաշխատեցի, բայց հետո իմ վրա աշխատելով ու ոլորտը փոխելով անցա նորմալ գործի:

Ես ձեզ վստահեցնում եմ, ինձ էդ ժամանակ ընտրության համար 10.000 դրամ առաջարկեին, կարող ա առաջարկողի վրա թքեի, կարող ա չէ․․․ Հաստատ կթքեի: Էդ 10.000-ը կարելի ա աշխատել հավաքարարությունով էլ ու բանվորությունով էլ: Մի օրինակ կա, հիմա չեմ ուզենա բերեմ, օրը կգա, կբերեմ. հիմա շատ ցավոտ կլինի:

Ասածս ի՞նչ ա․ես իմ անելիքը գիտեմ, իմ գործած սխալներն ու մեղքերն էլ՝ հետը, բայց ձեր ռեշետո դարձած ու երկար հագուստի տակ թաքցրած թումբանը ուրիշների հետ չխառնեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել