«Իրատես» թերթը գրում է. «Այս օրերին կառավարման օղակները հայտնվել են բավական բարդ իրավիճակում. պետական գերատեսչություններում շատ են վիրուսակիրները։

Մեր տեղեկություններով՝ նախարարություններ կան, որտեղ նույնիսկ ողջ բաժնով աշխատակիցները մեկուսացվել են, մյուսների գործն էլ բարդացել է։ Իհարկե, ոմանք նաև հեռավար են աշխատում, բայց աշխատանքի արդյունավետությունից դժգոհություններ կան։

Ինչպես ասում են, «քիչ անալի էր, խանձրահամն էլ վրա տվեց»։ Իբր շատ էին կարողանում «էշը ցեխից հանել», հիմա էլ համակարգի բնականոն աշխատանքն ապահովելն է դարձել խնդրահարույց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել