Էն իմ ֆեյսբուքյան նախկին ընկերը, որ հիմա Հանրային խորհրդի նախագահ ա, անթույլատրելի մտքեր ա ՖԲ-ում զետեղել։
Նախ՝ ասեմ, որ ես դիմակ կրելուն կողմ եմ ու բոլորին կոչ եմ անում դիմակները պարտադիր կրել, պարտադիր, դա կյանքեր է փրկում։

Էս մեր Սաֆարյան Ստյոպն էլ ա դիմակ կրելուն կողմ, բայց մտքեր արտահայտելուց մի տեսակ նեոնացիստական մտքեր ա արտահայտում։

Ստյոպ ջան, ասենք, դու ՀԽ նախագա՞հ ես, թե՞ սորտավորիչ, դու ո՞վ ես կամ էդ քեզ ֆլեշմոբի գաղափար տվողն ո՞վ ա, որ մի հատ էլ դուք որոշեք՝ ով էս երկրում կորոնավիրուսից բուժման առաջնահերթություն ուն, ով՝ չէ, ում ընտանիքը պետք ա դատապարտվի մահվան, ումը՝ չէ։

Ասենք, դու քեզ աչոտ տալի՞ս ես, որ ՀԽ նախագահ ես ու մարդկային կյանքերի սորտավորման իրավունք չունես՝ անկախ նրանից, թե ինչ միտք ա հայտնել մարդը։ Ապեր, հետ արի իրականություն, դու քաղաքագետ, փորձագետ տղա էիր, արի տես՝ կարաս վերադառնաս էդ գործին, ոչ թե ՖԲ-ում շարունակի եսիմ ինչ մտքեր գրել։

Թե բա՝ սորտավորենք, բուժման առաջնահերթություն սահմանենք։ Նորից եմ կրկնում՝ տո դուք ո՞վ ե, որ ըտենց բան անեք։

Այ Ստյոպ, խի՞ էլի, ապեր, խի՞։ Ասենք, դու՝ որպես ՀԽ նախագահ, հիմա պետք ա փողոցներում մարդկանց համոզեիր, որ դիմակ դնելը ճիշտ ա, ոչ թե ՖԲ-ում ստատուս գրեիր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել