Նիկոլի այսօրվա լայվից մի կարևոր մեխ ֆիքսեցի, ու դա բավականին հատկանշական էր․ նա փաստացի նշեց, որ այսօր երկրում ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ինքը չի գնա։ Նիկոլը պարզ տեքստով հայտարարեց, որ մարդկանց վրա սպեցնազ ու դուբինկա հանելն իրենը չէ։

«Ես որ խոսքով ՀՀ վարչապետ եմ դարձել, հիմա պիտի սպեցնազը հանեմ և ծեծուջարդ անեմ ժողովրդի մեջ, որ կարգուկանոն պահպանե՞մ: Ես ո՞նց անեմ տենց բան: Ես սովոր չեմ, ես հաղորդակցության այլ կուլտուրայով եմ եկել: Երբ մենք իրար հետ խոսել ենք, պայմանավորվել ենք և արել ենք: Հիմա ուզում եք սա փոխարինենք դուբինկաներով պարի հե՞տ: Սա պրոբլեմ է: Սա իմը չէ»: Նիկոլը խոսում էր ջղաձիգ, ակնհայտ նյարդային, ու նկատվում էր՝ ինքնատիրապետման սանդղակը հասել էր պատմական մինիմումի։

Ակամայից հիշեցի 2018 թվականի ապրիլի 23-ի Սերժ Սարգսյանի հրաժականի տեքստը, որտեղ նա մեղմ ու հանգիստ տոնով բառացի նշեց հետևյալը․ «Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ: Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը»։
Համաձայնեք, որ վերջին տարբերակը դասական քաղաքական կուլտուրայի դասագրքային մոտեցում է, ոչ թե սուտի ու կեղծիքի լայվ:

Սերժ Սարգսյանը ճիշտ էր, Նիկոլը՝ միշտ կեղծ ու սխալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել