Նորից խաբում ես, Նիկոլ
Վրաստանի համար ռուսական գազի 15 տոկոս էժանացումը Վրաստանի իշխանության ճիշտ քաղաքականության արդյունքն ա, իսկ Հայաստանի համար ռուսական գազի թանկացումը քո չ՛քաղաքականության հետևանքն ա:
Դա Վրաստանի իշխանությունների հաղթանակնա, որոնք ռուս-վրացական բարդագույն հարաբերությունների ֆոնին կարեցան իրանց երկրի շահը առաջ տանեն: Եվ Հայաստանի իշխանության պարտությունն ա, ի հեճուկ երկկողմ փայլուն հարաբերությունների մասին քո ցնդաբանությունների:
Գիտես ինչի՞ որտև դու, Նիկոլ, վարչապետությանդ երկու տարում բացի թշնամիներ վաստակելուց, հնարավոր բոլորի հետ կռվելուց ու ձախողումներդ նախորդների վրա բարդելուց, ոչինչ չկարողացար անել:
Իսկ տափակ ինքնաարդարացնող հոդվածներ գրելու փոխարեն ինքդ քեզ հարց տուր՝ ով ես դու, ինչ մեխի գլուխ ես դու, ինչի համար ես դու, եթե պիտի նախորդներին վահան սարքած փորձես քարշ տաս գոյությունդ ու արդարացնես ձախողումներդ: Ի դեպ, ձախողումներիդ մասին. կորոնավիրուսի դեմ Վրաստանի իշխանության հաղթանակի ու քո իշխանության պարտության և երկիրը աղետի հասցնելու մեղավորների նշանակման հարցում մի քիչ նրբանկատ եղի: Քեզ ու քո դեբիլների կամանդին իշխանության բերած ժողովուրդը մեղավոր չի, որ իրականությունն ադեկվատ ընկալելու և ռիսկերը չհասկանալու առանձնահատկություն ունի: Եթե էդպես չլիներ, դու կառավարության շենքում նստելու փոխարեն, ԱԺ-ում կղժղայիր, աներձագդ կշարունակեր տոնածառի խաղալիքի դերեր տանել, ախպորդ տղան՝ քո տպած թերթը գիշերները ցրել, քաղաքական թիմիդ 90 տոկոս էլ՝ փաբերում նիսյա լակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել