Այո՛, կիսվում եմ ադրբեջանական կայքի նյութով: Այո՛, հավատում եմ հայտնված տեղեկատվությանը: Կիսվում եմ, որովհետև տեղեկատվություն է, հավատում եմ, որովհետև բազում այլ կողմերի աղբյուրներ և հանգամանքներ նույնն են ասում: Դա են վկայում նաև տրամաբանությունն ու վերլուծությունը: Այո՛, այսպիսի պարագայում և այսպիսի հանգամանքներում անգամ նենգ, ստախոս և դավադիր թշնամին կարող է ճիշտ խոսել, և սա այդ եզակի դեպքերից է: Փաստը փաստ է մնում. սեղանին իրոք փուլային` Հայաստանի համար դավաճանական տարբերակն է: Այո՛, այդ մասին անուղղակիորեն, փաստորեն, նաև երեկ հայտնել է Արայիկ Հարությունյանը` որպես իր համար ընդունելի տարբերակ:

Այո՛, Զոհրաբ Մնացականյանը ստում է: Այո՛, Նիկոլ Փաշինյանը ստում է: Ստում են, որովհետև Լավրովի, Ալիևի և այլոց հայտարարությունների` ճշմարտացիության հանգամանքը ընդունելը ուղղակի կնշանակի ընդունել, որ պաշտոնական Երևանը դավաճանական ուղի է որդեգրել: Այդպիսի ուղիներ որդեգրվում են, բայց երբեք, երբեք բացահայտորեն չեն խոստովանվում:

Բանակցային գործընթացում տեղի է ունենում հակահայկական, անթույլատրելի մի երևույթ: Դա փաստ է: Դա հերքելը դավադիր սուտ է:

Կից նյութն այստեղ՝ Ильхам Алиев еще раз предупредил Армению: «В мире фактор силы выходит на первый план»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել