Երկրում ստեղծված իրավիճակն այլևս միայն մեկ հանգուցալուծում ունի՝ իշխանության հրաժարական։ Ազգային, պետականամետ և քաղաքական հասունությամբ ուժերի կոնսոլիդացիան արդեն ոչ թե անհրաժեշտություն է, այլ հրամայական: Այս ճանապարհով է միայն հնարավոր կանխել առանց իզմերի, անհեռանկար խմբակ-իշխանության ձեռամբ ստեղծված քաոսը: Բոլոր ոլորտներին վերաբերող նույնիսկ ամենալավատեսական վերլուծությունները ցույց են տալիս.

  • Իշխանությունը կազմաքանդում է պետության ինստիտուցիոնալ համակարգը։ Սա արշավ է պետության և Ազգի դեմ:
  • Երկիրը շնչահեղձ է լինում համավարակի կայծակնային տեմպերից։
  • Տնտեսությունը գահավիժում է։
  • Ժողովուրդը աղքատության եզրին է։
  • Հայտնվել ենք արտաքին քաղաքական մեկուսացման մեջ։
  • Արցախի հարցի խաղաղ կարգավորման սկզբունքներն արդեն անտեսվում են միջազգայնորեն:

20 տարի շարունակ միջազգային օրակարգի թեմա դարձած Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչման մեր սկզբունքային հարցն արդեն փոխարինվում է ագրեսոր Ադրբեջանի տարածքային ամբողջականության կեղծ հարցով: Սա վտանգ է մեզ համար, և այս վտանգի առաջ մեր պետությանն ու ժողովրդին կանգնեցրել է Նիկոլ Փաշինյանը՝ երկու տարի շարունակ Ալիև գովերգելով, հակառակորդի համար ընդունելի տարբերակներ փնտրելով:

Հակամարտության կարգավորման փուլում պետության ղեկավարը հանդես է գալիս ագրեսոր հակառակորդի շահերը սպասարկող հայտարարություններով և քայլերով: Սա ոչ թե իշխանություն է, այլ պետություն քանդող և դեպի գաղութացում տանող մեխանիզմ:

Այդ մեխանիզմը հիմնովին խափանել է պետք:

Ես հավատում եմ Աստծո զորությանը, մեր ազգային միասնականությանը և կամքին: Մեր բիբլիական երկիրը չի կարող ղեկավարվել ազգային արժեհամակարգ քանդող, եկեղեցի և կրոն քարկոծող, ավանդական հայ ընտանիքի մոդելը տարատեսակ սեռերով խեղող, իրական ժողովրդավարությունը պոպուլիզմով փոխարինող խմբակի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել