Մեկ ամսից ավել ամեն ինչ փակեցիք, մեզ տներում պահեցիք: Չնայած սրան՝ դեպքերի թիվը շարունակում էր աճել, և դուք պնդում էիք, որ այդ ընթացքն օգտագործվել է հիվանդանոցային և հարակից կարողությունները մեծացնելու և ուժեղացնելու համար:

Դուք սա պնդում էիք բազում անգամներ և բազում պաշտոնյաների շուրթերով:

Եվ ձեր առողջպահության նախարարը հիմա հայտարարում է, որ այդ կարողությունը ընդամենը 186 տե՞ղ է: Դուք լո՞ւրջ եք ասում: Թե՞ ձեր առողջապահության նախարարը հերթական ցնդաբանությունն է դուրս տալիս: Ակնկալում եմ իր ու վիրուսի դեմ պայքարի գործընթացի այլ պաշտոնյաների ազատումը: Անհեթեթությունն ու անպատասխանատվությունն էլ սահման ունեն: Էս ի՞նչ եք անում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել