Արսեն Թորոսյանը հայտարարում է, որ հնարավոր է՝ բուժման վերցվեն միայն փրկվելու շանս ունեցող պացիենտները, ինպես, օրինակ, արվում է պատերազմի ժամանակ։ Առողջապահության համակարգը ոչնչացնող նախարարը չի բացառում, որ նույնիսկ վարակվածության ներկա տեմպի պահպանման դեպքում մոտ օրերը դրան գնան։ Սրանով իշխանությունը բացահայտ ասում է, թե իրենց համար մարդկային կյանքերը արժեք չունեն, ասում է, որ «հպարտ» քաղաքացու առողջության պահպանման համար ծախսված ընդամենը 5-6 մլն դոլարն էլ շատ է, թող վիրուսակիրները գնան ու սպասեն․ կապրեն՝ կապրեն, չեն ապրի՝ չեն ապրի։

Մեկ այլ, շատ կարևոր խնդիր է, թե ինչպես է բժիշկը 100 %-ով որոշելու փրկվելու շանս ունեցողին կամ չունեցողին, այսինքն՝ մեկ սխալ որոշումը հանգեցնելու է մեկ մարդու չապրելուն: Իրենց հանցավոր անգործությունն էլ ուզում են արդարացնել միջոցների բացակայությամբ։ Բա ո՞ւր մնացին բյուջեի միջոցների «աննախադեպ» աճը, պահուստային ֆոնդի «աննախադեպ» աճը, տնտեսության զարգացման «աննախադեպ» աճը, վիրուսի դեմ պայքարի նպատակով ստացված հարյուր միլիոն դոլարները, օգնությունները և, վերջապես, բոլորին սիրելու և կյանքը չխնայելու Նիկոլի խոստումները։ Ո՞ւր մնացին․ մնացին որպես սուտ և դատարկ խոսքեր, «հպարտ» քաղաքացին մնաց մեն-մենակ իր խնդիրների հետ, մինչդեռ քայլարած պաշտոնյաներն անխնա օգտվում են իշխանության «բարիքներից»։ Չեք կարողանում ապահովել բնակչությանն անհրաժեշտ բժշկական օգնությամբ, հեռացեք, կգան նոր իշխանություններ, որոնք կկարողանան։ Խաղաղ պայմաններում մի երկու ամիս էլ Նիկոլենք չկարողացան ապահովել քաղաքացիների առողջապահական անվտանգությունը, Աստված մի արասցե, եթե վաղը պատերազմ լինի, ի՞նչ եք անելու։

Թորոսյան Արսեն, պատասխանատվության ես ենթարկվելու, չես կարողանալու փախչել, չկասկածես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել