Apple-ը նոր պլանշետներ կթողարկի: Այդ թվում են 2 iPad՝ 10,8 դյույմ էկրանով եւ նոր սերնդի iPad mini 8,9 կամ 9 դյույմ անկյունագծով, հաղորդում է The Geek-ը՝ հղում անելով վերլուծաբան Մին-Չի Կուոոյին:

Ենթադրվում է, որ նոր սրենդի նոր սերնդի iPad mini-ն կստանա զգալիորեն մեծացված էկրան՝ մինչեւ 9 դյույմ՝ 7,9-ի փոխարեն:

Երկու այլ պլանշետ պետք է դառնա ամենաէժանը: Չնայած ցածր գնին՝ դրանք կստանան հզոր պրոցեսորներ: Դրանք կթողարկվեն 2020-ի աշնանը, իսկ mini-ն՝ 2021-ի գարնանը:

Բացի այդ, Մին-Չի Կուոոն հայտնել է մանրամասներ Apple-ի ինովացիոն նորույթի մասին: Խոսքը վիրտուալ եւ հավելյալ իրականության ակնոցի մասին է: Դրանք ստեղծվել են Facebook-ի Oculus Quest-ի նմանությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել