Բորտուղեկցորդուհին, որը չի ցանկացել հայտնել իր անունը, պատմել է թռիչքների ժամանակ մատուցվող սննդի վնասակարության մասին: Ինչպես հաղորդում է Daily Express-ը, բորտուղեկցորդուհին հայտնել է, որ օդանավում մատուցվող ցանկացած սննդամթերք վնասակար է, նույնիսկ, եթե այն բուսական ուտեստ է:

Ուղևորներին մատուցվող շատ մթերքներ կարող են թարմ չլինել, քանի որ ուտեստները պատրաստվում են թռիչքից օրեր առաջ:

Հաճախ որոշակի ուտեստներ պատրաստելու համար օգտագործվում են ոչ բնական մթերքներ: Օրինակ՝ օմլետ պատրաստելու համար, ձվի փոխարեն, կարող են օգտագործվել «ձվի փոխարինիչ և այլ խառնուրդներ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել