Որոշել էի չգրել, սակայն պետք է ասեմ...
Ծածուկ ոստիկանական ՃՈ ծառայությունս ո՞րն է, ինչ է խորհրդային տարիների ծառերի, թփերի հետևում թաքնված «գայիշնիկներին» ե՞ք հիշել: Բա ինչով ասես, ինչ լաթով ասես, Զիմզիմով դառած տեսախցիկներ էիք ծածկում, իսկ հիմա էլ ծածու՞կ...
Ոստիկանությունը ոչ թե պետք է թողի, որ իրավախախտում կատարվի և նոր միջամտի, այլ պետք պրոֆիլակտիկ-կանխարգելիչ, բացահայտ աշխատանքներով և իր բարեխիղճ ծառայությամբ, իր ներկայությամբ, իր առկայությամբ, սկզբունքայնությամբ, օբյեկտիվությամբ բացառի խախտումներն ու հանցագործությունները:
Ինչպես ասում էր դասականը. «քաղաքացին տուգանքի մատերիալ չի»... Թե՞ մոռացել եք...
Չնայած ճիշտ եք անում, հասնում է Պողսներին...Ապրե՛ք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել