1. Նախ՝ հյուսիս-արևմուտքում՝ Իդլիբ նահանգում, բավականաչափ մասշտաբային գործողություններ են տեղի ունեցել կառավարական ուժերի և ահաբեկչական խմբավորումների միջև։ Նշված սրացումներն իրենց ծավալով ամենամեծն են շրջանում հրադադար հաստատելու վերաբերյալ ս․թ․ մարտի 5-ին Մոսկվայում ձեռք բերված ռուս-թուրքական պայմանավորվածություններից հետո․ արձանագրվել է առնվազն 22 զոհ։

2. Սիրիայի հյուսիս-արևելքում՝ ալ-Հասաքա նահանգի Ռաս ալ-Այն բնակավայրում, թեժ բախումներ են գրանցվել թուրքամետ 2՝ «ալ-Համզաաթ դիվիզիա» և «Սուլթան Մուրադ դիվիզիա» խմբավորումների միջև։ Ընդամենը մի քանի օր առաջ էլ նույն շրջանում ռազմական գործողություններ էին տեղի ունեցել նաև թուրքամետ զինյալների և քրդական խմբավորումների միջև։

Հատկանշական է, որ նոր #կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակից և հիմնական արտաքին դերակատարների պասիվությունից փորձում են օգտվել Սիրիայի տարբեր շրջաններում գործող տարաբնույթ խմբավորումները՝ հնարավորինս բարելավելով սեփական դիրքերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել