Հը՞, ժողովուրդ, լավն է՞« Նոր Հայաստանը», իսկ «պապուասային պառլամենտարի՞զմը», որի անունն է «պառլամենտարիզմի մաստեր կլաս», դուրներդ գալի՞ս է: Մի՛ մտածեք, շուտով կմեկնաբանեն, որ ԱԺ կռիվը, ըստ «Freedom house»-ի, ավելի կարևոր ժողովրդավարական բեկում էր, քան այսօր նշվող Շուշիի հաղթական ազատագրումը:

Եթե մտքի, գաղափարի, փորձի, տեսլականի, հանունի և պետական գերակայություններն արժանավույնս ընկալելու ունակություն ունեցող իշխանության պահանջ չձևավորվի, ապա շուտով վերը նշվածի անտաշ սիմուլյացիան իրականացնողները, դեֆորմացնելով երկրի իրավական, քաղաքական, հասարակական մակարդակը և կառավարումը, այն կհասցնեն լավագույն դեպքում քոչվոր ցեղախմբի ենթագիտակցական կառավարման մակարդակի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել