Ամբողջ խնդիրն այն է, որ մարդիկ սովոր են Նիկոլ Փաշինյանից լսել բացառապես դրական լուրեր, տեսնել կառուցվող ճանապարհներ, բարձրացող աշխատավարձեր, էժան ավիափոխադրումներ և այսպես շարունակ: Հիմա իրավիճակ է փոխվել, ու տնտեսական վիճակը ծանրանալու է, ավելանալու է արտաքին պարտքը, գործազրկության մակարդակը կբարձրանա, ու հարց է առաջանում` կընկալվի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը նույն կերպ: Թերևս պարզ է, որ ոչ: Ստեղծված իրավիճակում կա մեկ ելք` խնդրել փող ունեցողներին կամովի օգնել պետությանն ու մինիմալ կորուստներով դուրս գալ ստեղծված իրավիճակից: Հակառակ ճանապարհը ոչինչ չի տալու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել