Բժիշկները պնդում են, որ աչքերի շուրջ մուգ շրջանակները ոչ միայն անքնության և հոգնածության, այլև առողջական լուրջ խնդիրների պատճառ կարող են լինել:

Մասնագետները նշում են, որ աչքերի տակ կապտուկները հանդիպում են շատ նուրբ և բաց մաշկ ունեցող մարդկանց մոտ: Իրականում այդ մուգ հատվածները հենց արյունատար անոթներն են, որոնք թափանցում են մաշկի տակից: Տարիների ընթացքում դրանք ավելի շատ են ընդգծվում, քանի որ մաշկը կորցնում է իր էլաստիկությունը: 

Օրինակ՝ ջրազրկումը կամ ջրի քիչ օգտագործումը շատ բացասաբար է անդրադառնում աչքերի շուրջ ձևավորված մուգ շրջանակների վրա: Քանի որ քիչ քանակությամբ ջուրը գնում է կենսական նշանակություն ունեցող օրգանների ուղղությամբ՝ այդպես էլ չհասնելով աչքերի տակ գտնվող հատվածին: 

Սակայն երբեմն մգացվածության լուրջ պատճառ կարող են լինել սրտի և անոթների հետ կապված խնդիրները: 

Բժիշկները խորհուրդ են տալիս շատ ջուր օգտագործել, իսկ եթե, այնուամենայիվ, մուգ շրջանակները գնալով մգանում են, պարտադիր դիմեք բժշկի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել