Յուրաքանչյուր պատերազմ ունի սովորաբար լուրջ պատճառներ է ունենում՝ տարածքային պահանջներ, իշխանության ծարավ և տնտեսական անկայունություն։ Սակայն առիթը կարող է հանդիսանալ շատ հիմար մի բան. օրինակ՝ խոզը, որը մտել է կարտոֆիլի դաշտը կամ գողացված փայտե դույլը, կամ շունը, որը հատել է սահմանը։

Ներկայացնում ենք 3 անհեթեթ առիթներ, որոնք դարձել են ողբերգական պատերազմների պատճառ։

Պատերազմ փայտե դույլի պատճառով

Միանշանակ, ամենահիմար պատճառներից մեկն է համարվում։ Պատերազմ, որը խլեց հազարավոր կյանքեր, և այդ ամենը ընդամենը փայտե դույլ հայրենիք վերադարձնելու համար։

14-րդ դար։ իտալական երկու քաղաք-պետություններ՝ Բոլոնիան և Մոդենան, պատերազմելու շեմին են գտնվում։ Բոլոնիան աջակցում է գվելֆների կուսակցությանը, իսկ Մոդենան՝ նրանց ոխերիմ թշնամիներին՝ գիբելիններին։ Նրանց միջև հեռավորությունն այդքան էլ մեծ չէ՝ ընդամենը 50 կմ, և ցանկացած պահի կարող է ժամանել թշնամական բանակը և պատերազմ սկսել։ Եվ պատերազմը սկսվեց, սակայն որպես առիթ օգտագործեցին ամենածիծաղելին։

Վարկածներից մեկի համաձայն՝ ոմն վարձկան հեծյալ Բոլոնիայից փախել է Մոդենա և ճանապարհին իր հետ տարել է նաև փայտե դույլը։ Բոլոնիայի կառավարությունը պահանջել է վերադարձնել դույլը, քանի որ այն պատկանում է քաղաքապետարանին, այսինքն՝ ընդհանուր սեփականություն է։

Մեկ այլ վարկածի համաձայն՝ հեծյալները մի քանիսն են եղել, իսկ փայտե դույլը ոչ թե դատարկ է եղել, այլ նրա մեջ թանկարժեք քարեր են եղել։ Ամեն դեպքում վիրավորված կողմը պահանջել է վերադարձնել այն։

Սկսվեց խառնաշփոթ։ Դիվանագետները չկարողացան պայմանավորվել, և ստիպված գործի անցան թնդանոթները։ Վճռական ճակատամարտի ժամանակ զոհվեց մոտ 2000 զինվոր։ Մոդենան հաղթեց և իրեն պահեց դույլը։ Այն մինչև այսօր պահվում է քաղաքում։ Մինիպետությունը ոչ մի այլ ձեռքբերում չի ունեցել այս պատերազմում։ Միայն մեկ դույլ։

Ֆուտբոլային պատերազմ

1970 թվականին Սալվադորի և Հոնդուրասի ֆուտբոլի ազգային հավաքականները փորձում էին դուրս գալ աշխարհի առաջնության եզրափակիչ և սպորտային մթնոլորտն ավելի էր թեժանում երկու երկրների միջև վաղեմի թշնամության պատճառով։ Խաղն ունեցավ ամոթալի ավարտ, Սալվադորի հաղթանակը սեփական դաշտում հանգեցրեց նրան, որ տեղի բնակիչները, հավատալով իրենց ուժերին, սկզբում սկսեցին մասսայաբար ծեծի ենթարկել հոնդուրասցիներին, իսկ հետո հարձակվեցին հարևանների վրա և պահանջներ ներկայացրին։

Պատերազմը սկսվեց սալվադորյան ինքնաթիռների կողմից Հոնդուրասի օդային սահմանի հատմամբ և ավարտվեց կոտորածով ու երկու երկրների ենթակառուցվածքների ոչնչացմամբ և հարևան երկրների միջամտությամբ, որոնք Սալվադորին այնպիսի սանկցիաներով սպառնացին, որ վերջինս երբեք այլևս ուշքի չէր գա։

Պատերազմ շան պատճառով

Այս պատմությունը տեղի է ունեցել Հունաստանի և Բուլղարիայի սահմանին 1925 թվականին։ Ամեն ինչի մեղավորը թափառող շունն էր, որը որոշել էլ հատել սահմանը։

Այս երկրների հարաբերություններն այդ ժամանակ ծայրահեղ լարված էին. Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նրանք պատերազմել են տարբեր կողմերում, բացի այդ՝ երկուսն էլ տարածքային պահանջներ ունեին, նաև Բուլղարիայի տարածքում տարածում էր ստանում հակահունական պարտիզանական շարժումը։ Այսպիսի խմբավորումներից մեկն անգամ կարողացել էր գրավել սահմանին գտնվող Պետրիչ քաղաքի իշխանությունը։ Այն դարձել էլ պետություն պետության մեջ։ Հենց այստեղ էլ սկսվեց վիճաբանությունը։

Հոկտեմբերի 18-ին հույն սահմանապահներից մեկի շունը փախուստի է դիմում և հատում է սահմանը։ Զինվորը գնում է շան ետևից, որպեսզի նրան վերադարձնի և սահմանի մոտ գնդակահարվում է Պետրիչի զինվորականի կողմից։ Երբ այդ մասին իմանում է հույն զինվորի հրամանատարը, գնում է այնտեղ՝ հասկանալու, թե ինչ է կատարվել, սակայն նրան էլ են գնդակահարում։ Ուրիշ միջադեպեր էլ են տեղի ունենում, սակայն երկու կողմերն էլ մեղքը գցում են միմյանց վրա։

Հունաստանը պաշտոնական ներողություն և զոհվածների ընտանիքների համար փոխհատուցում է պահանջում։ Բուլղարիան այդպես էլ չի պատասխանում Հունաստանին, և հունական բանակը ներխուժում է Պետրիչ։ Քաղաքի մի քանի պահապաններ գերեվարվում են, իսկ քաղաքը գրեթե ամբողջությամբ հայտնվում է հունական զորքերի տիրապետության տակ։ Բարեբախտաբար, միջամտում է Ազգերի լիգան (ՄԱԿ), և պատերազմը դադարեցվում է։ Հունաստանն էլ պարտավորվում է փոխհատուցել պատճառված վնասները և 50 զոհված բուլղարացիների ընտանիքներին։

Որքանով հայտնի է, շանն այդպես էլ չեն գտել։ Հավանաբար վախեցել է և փախել այդ տարածքից։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել