Factor.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե տեղեկությունը ունի, որն ապացուցում է, որ կորոնավիրուսի համաճարակի աղբյուրը կարող էր չինական գիտական լաբորատորիաներից մեկը լինել: Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Նա նշել է, որ խոսքն Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի մասին է՝ հավելելով, որ ավելի մանրամասն պարզաբանում չի կարող տալ:

ԱՄՆ նախագահը, միաժամանակ, քննադատել է Չինաստանի իշխանություններին՝ երկրում վիրուսի տարածումը չկանխելու համար: «Նրանք կա՛մ ի վիճակի չէին դա անել, կա՛մ որոշել են չանել, իսկ աշխարհը լրջորեն տուժեց»,- հայտարարել է նա:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ Ազգային հետախուզությունը հայտարարել էր, թե համաձայն են գիտնականների հետ և կարծում են, որ նոր կորոնավիրուսը «չի ստեղծվել մարդու կողմից կամ գենետիկորեն մոդիֆիկացվել»:

Դոնալդ Թրամփն ասել է, որ չի կարդացել հայտարարությունը՝ հավելելով, որ վիրուսի ծագման վերաբերյալ բազմաթիվ տեսություններ կան: Իսկ Չինաստանին ԱՄՆ նախագահը սպառնացել է տուգանային մաքսատուրքերով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել