Լավ, որ սենց գնաց, մի բան էլ ես պատմեմ։

Ալեն Սիմոնյան, բա ուղիղ եթերումդ ինչի՞ չես ասում, որ հոդվածի համար 2016 թվի ապրիլին քեզ այցելեց Արթուր Դանիելյանը ու պահանջեց այն արարատ.նյուզ կայքից հեռացնել։

Ես կասեմ։ Քո քշած կայքում, ապրիլյան պատերազմի ընթացքում, դրվել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարի ուղիղ խոսքը։

Առանց չակերտների։ Առանց որևէ մեկնաբանության մեր կողմից։

Փաստորեն պատերազմական իրավիճակում, ապրիլ-մայիսյան թեժ օրերին, քո տնօրինած կայքը տարածում էր մեր թշնամու թիվ 1 զինվորականի խոսքը։

Ինչի համար էլ քեզ սկզբից մարդավարի ասվեց, որ այդ նյութը պետք է հեռացվի։ Ու քո անհասկանալի մերժումից հետո, եղավ այն ինչ եղավ։

Ասում ես, սաղ ասա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել