Պատմության մեջ առաջին անգամ Լոնդոնի նորաձևության շաբաթը (LFW) թվային հարթակ կգործարկի, որը մինչև 2021 թվականի հունիսը հասանելի կլինի ինչպես ոլորտի ներկայացուցիչների, այնպես էլ նորաձևության սիրահարների համար, գրում է Insider-ը։

Թվային հարթակ ստեղծելու որոշումը կայացվել է կորոնավիրուսի պատճառով սոցիալական հեռավորության և ամբողջ աշխարհում ուղևորությունների սահմանափակումների ֆոնին։

Աղբյուրը գրում է, որ թվային տեխնոլոգիաներին անցումը նորաձևությունն ավելի ներառական կդարձնի, քանի որ յուրաքանչյուրը կարող է դիտել շոուն։

Բացի այդ, բրիտանական նորաձևության խորհուրդը գենդերային չեզոք շոուի շրջանակում պաշտոնապես կմիավորի Լոնդոնի նորաձևության շաբաթվա կանանց և տղամարդկանց հագուստի ցուցադրությունները։

LFW-ի գենդերային չեզոք շոուն հասանելի կլինի մինչև 2021 թվականի ապրիլը, իսկ LFW-ի թվային հարթակը հասանելի կլինի 2020 թվականի հունիսի 12-ից մինչև 2021 թվականի հունիսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել