Քաղաքացին ուղիղ եթերով հայտնում է որ իր տան հոսանքը անջատել են և գնում կառավարության դիմաց ակցիա է անում, որտեղից էլ բերման է ենթարկվում: Եթե արտակարգ դրություն է և խոսք է գնացել, որ այս իրավիճակում անջատումներ չեն լինելու, ապա ինչպե՞ս է ստացվում, որ մարդկանց հոսանքը կարող են անջատել: Առավել եվս ինչպես է ստացվում, որ ՀԾԿՀ-ն հայտարարում է որ ֆորս մաժորային իրավիճակը վերացվել է: Ոնց է՞ վերացվել, երբ վարակակիրների նոր թափով աճ ունենք և տանը մնալը դեռևս գերակա է: Մի քանի օր առաջ մի խումբ մարդիկ ռուսական դրոշներով հրապարակում ավտոերթ էին անում կոպտորեն խախտելով արտակարգ դրության կանոնները: Վերջում էլ գնացին ՄԱԿ գրասենյակի դիմաց ցույց անելու որպեսզի իրենց հեռացնեն Հայաստանից: Այդ ժամանակ ոստիկանության ծպտունը դուրս չեկավ, իսկ հիմա որ քաղաքացին սոցիալական բողոք է հայտնում միանգամից բերման է ենթարկվում: Բան չունեմ ասելու արտակարգ դրության ժամանակ չպետք է նմանատիպ դրսևորումներ լինեն: Սակայն այստեղ մեկ կարևոր շեշտադրում կա: Օրենքը պետք է գործի բոլորի համար և ոչ թե ընտրողաբար: Եվ մի բան էլ: Եթե խոսք է գնում արտակարգ դրության և տանը մնալու անհրաժեշտության մասին, ապա պատկան մարմինների ներկայացուցիչները լավ կլինի նայեն դուրս և տեսնեն, թե ինչ է կատարվում: Տեսնեն որ մարդկանց մի զգալի հատված ուղղակի թքած ունի արտակարգ դրության վրա էլ, տանը մնալու կոչերի վրա էլ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել