Factor.am-ը գրում է․

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով կիրառվող սահմանափակումների հետևանքով Ադրբեջանի տնտեսությունը օրական կորցնում է 120-150 մլն մանաթ (շուրջ 90 մլն դոլար)։ Տեղական լրտավամիջոցների հաղորդմամբ՝  այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարար Միխայիլ Ջաբարովը օպերատիվ շտաբի ճեպազրույցի ժամանակ։

Ջաբարովը նշել է, որ հարկադիր պարապուրդի պատճառով խնդիրների առաջ կարող են կանգնել նաև երկրի խոշոր ձեռնարկությունները։ Նա նաև չի բացառել, որ եթե կարանտինային միջոցները խստացվեն, գործարարների վնասները կարող են լինել ավելի մասշտաբային, նույնիսկ հասնել սնանկացման։

Նշենք, որ այսօրվանից՝ապրիլի 27-ից, Ադրբեջանում կարանտինային սահմանափակումները փոքր-ինչ մեղմացվում են: Մասնավորապես, բացվել են խանութների մեծ մասը, որոնք փակվել էին կորոնավիրուսի տարածման պատճառով։ Սակայն շուկաները շարունակում են փակ մնալ: Ավտոբուսների աշխատանքը թույլատրվում է, սակայն չի գործում մետրոն, արգելված է միկրոավտոբուսների երթևեկությունը:

Կարանտինային ռեժիմը Ադրբեջանում կպահպանվի մինչև մայիսի 4-ը։

Հավելենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակվել է 1645 մարդ։ Նրանցից 1139-ն արդեն բուժվել է, գրանցվել է մահվան 21 դեպք։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել