Ամերիկյան SpaceX ընկերության Falcon 9 հրթիռակրի արձակումը թվով 7-րդ Starlink միկրոարբանյակների խմբի հետ մեկնարկել է տեղի ժամանակով 15:30-ին (երևանյան 23:30) Կանավերալ հրվանդանի կայանից: ТАСС-ի հաղորդմամբ՝ այն հեռարձակվել է ընկերության կայքում: 

Հաղորդվում է, որ Falcon 9-ի արձակումից 15 րոպե հետո 60 արբանյակներ են հասցվել Երկրի ուղեծիր: Մի շարք փորձարկումներից հետո դրանք կտեղակայվեն մոտ 550 կմ բարձրության վրա:

Starlink-ը հաջորդ սերնդի արբանյակային ցանց է, որն ունակ է երկրագնդի բնակիչներին ապահովել լայնաշերտ ինտերնետային կապով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել