Միջազգային հեղինակավոր World Press Photo մրցույթի կազմակերպիչները հայտնել են 2019 թվականի լավագույն լուսանկարների մրցանակակիրների անունները․ «Դիմանկարներ» անվանակարգում հաղթող է դարձել հայ աղջկա լուսանկարը, հայտնի է դառնում մրցույթի պաշտոնական՝ worldpressphoto.org կայքից։

Լուսանկարի հեղինակը լեհ լուսանկարիչ Թոմեք Կաչորն է, հերոսուհին՝ լեհական Պոդկովա-Լեսնա քաղաքի փախստականների ընդունման կենտրոնում անվասայլակին նստած 15-ամյա հայուհի Եվան։

Լուսանկարում հայ աղջիկը հարկադիր վերաբնակեցման համախտանիշի (Resignation Syndrome) հետևանքով ստեղծված կատատոնիկ վիճակում է գտնվում։ Այս հոգեվիճակն առաջանում է փախստական երեխաների շրջանում հոգեբանական տրավմայի ենթարկվելու ժամանակ, որի հետևանքով վերջիններս չեն կարողանում շարժվել, խոսել, ուտել կամ խմել, անհաղորդ են արտաքին ազդակներին։ Նրանց «վերադարձը կյանք» տեղի է ունենում ամիսների ընթացքում՝ կենսապայմանների բարելավմանը զուգընթաց։

Աղջկա մոտ առաջին ախտանշանները սկսվել են ընտանիքի հետ միասին փախստականի կարգավիճակով Շվեդիա տեղափոխվելուց հետո: Աղջիկը սկսել է վերականգնվել Լեհաստան արտաքսվելուց հետո: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել