Եգիպտոսի զբոսաշրջության նախարարությունը երկրի թանգարաններում և հնավայրերում վիրտուալ էքսկուրսիայի շարք է պատրաստել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղելով The Star-ին։

Գերատեսչության «Ֆեյսբուք»-ի էջում գրված է. «Կհանդիպենք Եգիպտոսի անտիկ իրերի թանգարանի գլխավոր դահլիճում, երեկոյան ժամը 20:00-ին»

Տեսանյութերը, որոնց միջոցով հեռուստադիտողները «շրջում են» թանգարաններում, հրապարակված են նախարարության պաշտոնական կայքում և սոցիալական ցանցերի էջերում` «Ծանոթացեք Եգիպտոսին տանից. Մնացեք տանը. Մնացեք անվտանգ միջավայրում» կարգախոսի ներքո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել