Կարիճը կառավարում է այլ մարդկանց մտքերը: Ձկները զգայուն են հոգևոր տատանումների նկատմամբ: Երկվորյակները ի ծնե մեդիումներ են: Իսկ ահա Առյուծը, եթե միայն նա կարողանա զսպել իր էգոն, կարող է հրաշքներ գործել իր էքստրասենսոր ունակությունների շնորհիվ…

Աստղագուշակի նշաններից յուրաքանչյուրն ունի հոգևոր շնորհ: Գտեք նկարագրության մեջ ձեր նշանը և բացահայտեք ձեր ներքին տաղանդը:

Խոյ

Դուք վերաբերվում եք հոգևոր աշխարհին, ինչպես նաև ձեր կյանքի մնացած ամեն ինչին ուղիղ ձևով: Դուք անկեղծ եք ձեր համոզմունքների մեջ, և դա հիանալի է: Բայց մյուս կողմից՝ ձեր սեփական համոզմունքների նկատմամբ այդպիսի համառ վստահությունը կարող է խանգարել ձեր հոգևոր զարգացմանը: Այո, և դա ինչ-որ առումով մեծամիտ է թվում:

Դուք ունեք հատուկ հոգևոր տաղանդ՝ կանխատեսման պարգև: Աստղերն այնպես են դասավորվել, որ Խոյերը միշտ բոլորից շուտ գիտեն ամեն ինչ: Այդպիսին է նրանց հոգևոր տաղանդը, բայց թե ինչպես նրանք կօգտվեն այդ շնորհից, կախված է միայն իրենցից:

Ցուլ

Դուք չեք շփոթվում և չեք շտապում: Նրանք, ովքեր ծնված են Ցուլի նշանի տակ, քայլ առ քայլ առաջ են գնում իրենց հոգևոր զարգացման մեջ: Դուք զգույշ եք և գուցե ոչ առանց պատճառի: Դուք գիտեք, թե ինչպես պաշտպանվել տարբեր հոգեբանական գրոհներից:

Դուք շատ կայուն և իրատես եք նայում աշխարհին: Այս բնածին հատկությունները մեծապես օգնում են ձեզ ձեր հոգևոր գործի մեջ: Բացի այդ, դուք ունեք ևս մեկ առաքինություն. Դուք միշտ բաց եք նոր գիտելիքների համար և պատրաստ եք սովորելու: Եվ սա հսկայական առավելություն է:

Ձեր հոգևոր տաղանդը պարահոգեբանությունն է: Բավական է, որ ձեր ձեռքը ինչ-որ բան վերցնեք, անմիջապես ստանում եք շրջակա միջավայրի վերաբերյալ բոլոր հոգևոր տեղեկությունները:

Երկվորյակներ

Ձեր սերը շփվելու հանդեպ անվերջ է: Դուք պարզապես չեք կարող խորհուրդներ չտալ, որքան էլ որ փորձեք: Նույնիսկ երբ մադիկ ձեզ չեն խնդրում այդ մասին, նույնիսկ եթե ավելի լավ է լռել… Սա ձեր բնավորության առանձնահատկությունն է: Ձեզ հետաքրքրում է ամեն ինչ և ամեն ոք: Այնուամենայնիվ, այդպիսի լայն «մտքերի ցրումը» կարող է խանգարել ձեզ զարգացնել ձեր հոգևոր շնորհը: Այդ պատճառով վատ չէր լինի, որ ինքներդ ձեզ համար գոնե որոշ սահմաններ գծեիք ուրիշների հետ շփվելու մեջ:

Ձեր առանձնահատուկ հոգևոր տաղանդը. ի ծնե մեդիում եք:

Խեցգետին

Դուք շատ զգայուն և զգուշավոր անձնավորություն եք: Եվ սա միշտ չէ, որ լավ է. Ձեր վախերն ու կասկածները կարող են խանգարել շփվելուն: Ձեր դրական մեծ կողմը կարեկցանքի ունակությունն է, սակայն հեշտությամբ կարողանում եք պարզել, թե երբ են ձեզ հետ խաղում կամ օգտագործում:

Ձեր հոգևոր տաղանդը՝ տարո. Դուք անհավատալի տաղանդ ունեք, կարողանում եք ինտուիտիվ կերպով պատկերներ և խորհրդանիշներ վերծանել…

Առյուծ

Դուք սիրում եք վայելել ուրիշների ուշադրությունը, որպեսզի ձեզ գովեն և հիանան ձեզանով: Հանրաճանաչությունն ամեն ինչ է ձեզ համար: Ի դեպ, Առյուծը շատ հեշտությամբ է ձեռք բերում այն, շնորհիվ իր էքստրասենսոր ունակությունների: Եվ եթե դուք կարող եք զսպել ձեր էգոն, ապա կարող եք իսկական հրաշքներ գործել:

Ձեր հոգևոր տաղանդը. Դուք էքստրասենս եք:

Կույս

Դուք ունեք մեծ ներուժ, բայց ինքնավստահության պակասը և ձեր շնորհի հանդեպ ոչ միանշանակ վերաբերմունքը կարող են խանգարել ձեզ զարգացնել այն: Բայց եթե դուք հավատում եք ինքներդ ձեզ, ապա ձեր բնածին մեթոդաբանությունն ու կարգապահությունը կօգնեն հաղթահարել բոլոր խոչընդոտները և արժեքավոր գիտելիքներ ձեռք բերել հոգևոր աշխարհի մասին:

Ձեր հոգևոր տաղանդը. աստղաբանություն: Կարող եք համատեղել հարյուրավոր դետալներ, որոնք անտեսանելի են մյուսների համար: Դրանով կարող եք օգնել ուրիշներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել