Նիկոլի երկընտրանքը

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը ձևականորեն է երկարաձգվել, կարճ ասած՝ մայիսի 14-ից նման բան, ըստ էության, չկա (դուրս եկեք Երևանի փողոցներ ու կհամոզվեք)։ Եթե կառավարությունը համաճարակի ռիսկերը կառավարում է, ու դրանով է պայմանավորված այս վիճակը, դա նույնիսկ դրական է։ Ենթադրում եմ, որ հենց դա է Նիկոլ Փաշինյանն ասելու երեկոյան։

Սակայն եթե պարզվի, որ համաճարակի զարգացումն այնքան էլ կառավարելի չէ, ու Փաշինյանը երկիրն ու տնտեսությունը «բացում» է այլընտրանք չունենալու պատճառով, ապա համաճարակի նոր բռնկման ամբողջ պատասխանատվությունը մնալու է կառավարության և ոչ թե «անպատասխանատու» գործատուների ու անգրագետ Պողոսների վրա։ Հուսանք, որ կառավարությունն ընդունել է ոչ թե էմոցիոնալ, իմպուլիսվ, այլ հաշվարկված ու ռացիոնալ որոշում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել