Հարգելի կառավարություն, լույսի վարձը վճարելու հարցով մարդկանց օգնում եք, լավ եք անում, գազի հարցով՝ նույնպես, ու սա դեռ առաջին ամիսն է, գոնե հասկանում եք ,չէ՞, որ կարող է նման քայլերի կարիք լինի առաջիկա 6 ամիսների համար, ու որ պետական բյուջեն չեք կարող տալ հասարակության մի քանի թիրախային խմբի հարցերը լուծելու կամ խնդիրները թեթևացնելու համար: Ավելի լավ չէ՞ր լինի, որ հոսանքի ծախսը կրճատելու քայլեր անեք ու 0 տոկոս մաքսատուրք սահմանեք «լեդ» լամպեր ներմուծների համար: Թող ամբողջ Հայաստանն անցնի այդ լամպերի շահագործմանը, որը վոլֆրամով աշխատող լամպերից մինչև 10 անգամ քիչ հոսանք է ծախսում, կամ գյուտարարներ կան, ովքեր հաստոցներ են ստեղծել անտառում մնացող ճյուղերից ու կեղևներից բրիկետներ են սարքում, ավելի լավ չէ՞ր լինի, եթե նման մարդկանց խրախուսեք ու սկսեք էժան վառելիք ստանալ, որը գազի փողը տալու փոխարեն կտաք մարդկանց (խոսքս գյուղաբնակ մեր քաղաքացիների մասին է):

Բյուջեն դեռ լավ վիճակում է, մուտքերը 60-70 տոկոսով կրճատվելու են, իսկ այս տեմպերով ստիպված եք լինելու ավելացնել արտաքին պարտքը: Իսկ պարտքով մարդկանց լավություն չեք անում, թողնում եք դա հետագա սերնդի վրա, ինչը անում էին նախորդ կառավարությունները: Երկար ու ոչ ստանդարտ մտածել է պետք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել