Factor.am-ը գրում է․

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետտին հայտարարել է, որ քաղաքում մարզական ու համերգային միջոցառումների անցկացումը կարող է դադարեցվել մինչև 2021 թվականը։ Այս մասին հայտնում է CNN– ը:

«Դժվար է պատկերացնել, թե շուտով մենք հազարավոր մարդկանցով կհավաքվենք, ուստի կարծում եմ՝այս տարի պետք է դրան պատրաստ լինենք։ Կարծում եմ՝ երբեք չենք ցանկացել, որ գիտությունն այսքան արագ աշխատի։ Բայց դեռ չկա պատվաստանյութ, որևէ դեղագործական միջամտություն կամ հավաքական դիմադրողականություն։ Հանրային առողջապահության ոլորտի պատասխանատուները շատ պարզ հասկացրել են, որ մենք դեռ քայլելու երկար մղոններ ունենք, որպեսզի վերադառնանք նախկին միջավայր», – ասել է Գարսետին CNN-ին տված հարցազրույցում։

Հավելենք, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի վարակակիրների թիվը մոտենում է 645 հազարին։ Մահվան ելքերի թվով ԱՄՆ-ն այժմ առաջատարն է՝ 28․572 դեպքով՝ գերազանցելով Իտալիային, որտեղ 21․645 մահ է գրանցվել։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել