Բոլոր այն քաղաքականապես, մտավոր և բարոյապես «գաճաճների» մտազեղումները, որոնք թիրախավորել են Վեհափառ Հայրապետին իրենց տհաս քաղաքական «մուտանտ շահերի» պահպանման համար, ասեմ մեկ բան․
գաճաճնե՜ր, Դուք խոսում եք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին: Խոնարհվեք և զսպվեք:

Մեկ անգամ առիթ և պատիվ եմ ունեցել ընկերներիս հետ միասին զրույց ունենալու Վեհափառի հետ, երբ մեր խորը մտահոգությանը ի պատասխան, որը վերաբերում էր հետհեղափոխական Հայաստանում Մայր Աթոռի նկատմամբ ոտնձգություններին, Վեհափառը բացառիկ հանդարտությամբ և հանգստությամբ ասաց․ «Եկեղեցին իմաստուն է և հարատև, իսկ մնացյալը մնացյալ է և անցողիկ. կդիմանանք, առաջին անգամը չէ եկեղեցու համար»:

Հ.Գ. Իսկ քաղաքական գաճաճները անցողիկ են և սնանկ, որովհետև նաև բարոյապես են գաճաճ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել