Մարտ ամսին արտաքին և ներքին գործոնների ազդեցության տակ դրամը կտրուկ արժեզրկվեց։ Արտաժույթի շուկայի վրա էական ազդեցություն ունեցավ նաև Կենտրոնական բանկի մարտի 16-ին և 17-ին իրականացրած մոտ 52 մլն ԱՄՆ դոլար ծավալով արտարժույթի տրամադրման սվոպ գործառնությունները։ Այնուհետև ԿԲ-ն մարտ 23-ին՝ 30 մլն ԱՄՆ դոլարի, իսկ 31-ին՝ 40 մլն ԱՄՆ դոլարի արտաժույթ վաճառեց շուկայում, ինչը թույլ տվեց թուլացնել դրամի սրընթաց անկումը։ Այսինքն՝ միայն մարտ ամսին ԿԲ-ն շուրջ 122 մլն ԱՄՆ դոլարով նվազեցրել է արտաժութային պահուստները դրամի արժեզրկումը կանգնեցնելու համար։ Եվ հիմա լրիվ անտեղի է որպես ֆինանսական ձեռքբերում նշել, որ ԿԲ-ն 8,1 ԱՄՆ դոլար է գնել արտաժույթի շուկայից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել