ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին թող չթվա, թե վիրուսը նոր է դուրս եկել նրա վերահսկողությունից: Մինչ այսօր էլ նա ոչ թե վերահսկում էր վիրուսի տարածումը, այլ ընդամենը արձանագրում: Այնպես որ մի դիմեք մանիպուլյացիաների՝ ստեղծելով տպավորություն, թե մինչ այսօր վերահսկում էիք: Եկեղեցիներում զանգվածային միջոցառումները չկանխելո՞վ էիք վերահսկում, թե՞ փողոցում ձևական թուղթ ստուգելով: Նախարարի կողմից սա ապապրոֆեսիոնալ մոտեցման և պետական մտածողության բացակայության դրսևորում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել