Երբ պետական պաշտոնյան հայտարարում է, որ ինքը նվիրյալ չէ, որ 500.000 դրամով պաշտոն զբաղեցնի, դա լավ չէ, իսկապես լավ չէ:

Կներեք, իսկ ո՞վ է պետական պաշտոնյային թույլ տվել նվիրյալ չլինել՝ անկախ վարձատրության չափից, կամ ինչու՞ պետք է միջին և ստորին օղակների հանրային ծառայողները, ովքեր օրնիբուն ճգնում են չնչին վարձատրության դիմաց, լինեն նվիրյալ, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնցից շատերն առանց հուշարարի չեն կարող ճիշտ արտաբերել իրենց զբաղեցրած պաշտոնի անվանումը (մանավանդ, եթե այն երկար է), չպետք է նվիրյալ լինեն:
Եվ հետո, օրենք է պետք կարդալ...
Ինչ օրե՞նք...
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը, որի 22-րդ և 24-րդ հոդվածներն ուղղակիորեն ամրագրում են հանրային շահին պետական պաշտոնյայի հավատարմության սկզբունք-պարտականությունը...
Չէ՞ որ հավատարմությունն անհնար է առանց նվիրման...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել